երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի  7-րդ կմ հատվածում բախվել են  BMW, Mercedes, Mitsubishi  io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոսստրախ-Արմենիա»  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

  • Կիսվել: