Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ․ կա տուժող
«911» ծառայությունը նոյեմբերի 21-ին ժամը 20:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են 3 ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda CX-9» (վարորդ՝ Ալեքսանդր Հ., ծնված 1953 թ.), «Mercedes C» (վարորդ՝ Արամ Հ., ծնված 1992 թ.), «Mercedes R» (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mazda CX-9» ավտոմեքենայի ուղևոր Էռնեստ Հ.-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: