ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շենքերից մեկի բակում կրպակ է այրվել, հայտնաբերվել է մոտ 60-ամյա տղամարդու դի

Շենքերից մեկի բակում կրպակ է այրվել, հայտնաբերվել է մոտ 60-ամյա տղամարդու դի

Փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում կրպակ է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։

  • Կիսվել: