հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ էին։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իրենն են։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: