չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված փողոցներ կփակվեն

Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված փողոցներ կփակվեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը: 

Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 12-ի ժամը 05:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը:

  • Կիսվել: