երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Շենգավիթ» ԲԿ-ում Ավանեսյանին է ներկայացվել «HiCare» պացիենտակենտրոն հոսպիտալային տեղեկատվական նոր ներդրված համակարգը

«Շենգավիթ» ԲԿ-ում Ավանեսյանին է ներկայացվել «HiCare» պացիենտակենտրոն հոսպիտալային տեղեկատվական նոր ներդրված համակարգը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նրան է ներկայացվել «HiCare» պացիենտակենտրոն հոսպիտալային տեղեկատվական նոր ներդրված համակարգը, դրա հնարավորությունները։

Այն ուղղված է լինելու բժշկական ծառայության և բուժառուների սպասարկման որակի բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը ողջունել է առողջապահական ոլորտում նորարարական լուծումների արագ ինտեգրումը, տեղայնացումը, նաև դրանց կարևորությունը` հօգուտ բժշկական կենտրոն այցելող քաղաքացիների:

  • Կիսվել: