շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատ դեպքերում չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշվածը. Փաշինյան

Շատ դեպքերում չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշվածը. Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերի դուրսգրումը եւ վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, արդյոք չի՞ նպաստում վարակի տարածմանը, ասաց, որ իրենք մեկուսացման քաղաքականությունը վարեցին այնքան ժամանակ, քանի դեռ հյուրանոցային վայրերի հնարավորությունները ներում էին:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Մեր քաղաքացիները վկա են, որ պարետատունը, կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ ու հարմարավետ, բայց եկավ մի պահ, երբ այնքան շատ էին մեկուսացվածները, այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլեւս նրանց նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար:

Ըստ էության, լուծման այլ տարբերակ գոյություն չուներ: Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ շատ դեպքերում չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշվածը, որովհետեւ ախտորոշմած անձը եւ նրա ընտանիքի անդամները գիտեն դրա մասին եւ կրկնակի, եռակի զգույշ են լինում»:

 

  • Կիսվել: