երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շատ ասեցինք մեր ժողովրդին, որ գնում ենք Բաքու չայ խմենք. Անդրանիկ Քոչարյան

Շատ ասեցինք մեր ժողովրդին, որ գնում ենք Բաքու չայ խմենք. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության ու անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են իշխանությունները խուսափում օկուպացված Հադրութն ու Շուշին վերադարձնելու հարցը բարձրացնելուց, թեկուզ հենց խորհրդարանի ամբիոնից։

«Պետք է պատրաստ լինել, որ ինչ-որ հնարավորություն ունենալու ժամանակ մեր երկիրն իր անվտանգային խնդիրներն անթերի կատարի։ Այդ դա արդեն դասեր քաղելն է պարտությունից։ Դուք հիմա հարցադրումներն այնպես եք անում, որ մենք արդեն պետք է Բաքուն գրավենք։ Շատ ասեցինք մեր ժողովրդին, որ հեսա գնում ենք Բաքու չայ խմենք, շատ ասեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխարհի էդ ամենամարտունակ բանակը լինի այդպիսին»,- նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: