երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շարժական մամոգրաֆիա՝ Լոռիում․ 85 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ

Շարժական մամոգրաֆիա՝ Լոռիում․ 85 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ

Մարզային բժշկական կենտրոնների համաչափ զարգացումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է:

Բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովմանն է ուղղված նաև ոլորտի պատասխանատուների մարզային այցերը:

Լոռու մարզ

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում: Քննարկվել է մամոգրաֆիայի ազգային ծրագրի`

իրականացման մեխանիզմները,

արդյունավետությունը,

կանանց մասնակցության բարձրացման անհրաժեշտությունը,

իրազեկմանն ուղղված հետագա քայլերը,

Լոռու մարզում ծրագրի իրականացման արդյունքները:

Վանաձոր. Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիր (2021 թվականի հունվարի 19-ից մինչ օրս)

50-69 տարեկան 10 հազար կին անցել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

85 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Ապրիլի 20-ից շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Տավուշի մարզ:

  • Կիսվել: