երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մենք խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված լուրերով․ Էրդողան

Մենք խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված լուրերով․ Էրդողան

Մենք խորապես ցավում ենք, որ Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսին և նրա պատվիրակությունը ուղղաթիռի վթարի են ենթարկվել։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռեջեփ Էրդողանը։

«Ցանկանում եմ հայտարարել, որ որպես Թուրքիայի Հանրապետություն՝ մենք ուշադիր հետևում ենք միջադեպին՝ լիակատար կապի մեջ և համակարգված Իրանի իշխանությունների հետ և պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

Իմ ժողովրդի անունից իմ բարեմաղթանքներն եմ հղում մեր հարեւանին, բարեկամին ու եղբորը, Իրանի ժողովրդին ու կառավարությանը և հուսով եմ, որ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն նախագահից և նրա պատվիրակությունից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: