ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շան հարձակման հետևանքով մարդ է մահացել. ավագանու անդամ (լուսանկար)

Շան հարձակման հետևանքով մարդ է մահացել. ավագանու անդամ (լուսանկար)

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի՝ շան հարձակման հետևանքով մարդ է մահացել: Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը եւ կից կուսանկար հրապարակել։

«Ակնկալում եմ մեկնաբանություն»,– նշել է Խաչատրյանը:

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից պատասխանել են ավագանու անդամի գրառմանը։ Կենտրոնը, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին Խաչատրյան, ողբերգական դեպքը, որի մասին գրել ենք, տեղի է ունեցել շաբաթներ առաջ: Ըստ նախնական վարկածի, շունը հարձակվել է քաղաքացու վրա, որը վազել է, սայթաքել եւ ծանր վնասվածք ստացել, որից հետո քաղաքացին մահացել է: Այնուհանդերձ, ուզում ենք նշել, որ Ձեր մեջբերած մեկնաբանությունում մեր ձեւակերպումները անհաջող են. մարդու մահվան պատճառների մասին եզրակացություն կարող են հայտնել միայն իրավապահները: Խնդրում ենք ներողամիտ լինել»:

  • Կիսվել: