կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Շահառուների թիվը մեծ տեմպով ավելանում է. ԿԳՄՍ նախարարը՝ միջազգային փառատոներում հաջողություններ ունեցած մշակութային գործիչներին պարգևատրելու մասին

Շահառուների թիվը մեծ տեմպով ավելանում է. ԿԳՄՍ նախարարը՝ միջազգային փառատոներում հաջողություններ ունեցած մշակութային գործիչներին պարգևատրելու մասին

Երկարատև քննարկումներից հետո նախորդ տարի արդեն գործարկել ենք և այժմ տվել ենք հնարավորություն մեր մշակույթի ոլորտի այն գործիչներին, այն արվեստագետներին, որոնք հաղթանակներ կունենան միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում, ամսական մինչև 800 հազար դրամ խրախուսում ստանալ: Այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախորդ տարի ունեցել ենք առաջին շահառուները: Այս տարի շահառուների թիվը մեծ տեմպով ավելանում է, սա նույնպես ցույց է տալիս, որ այս բոլոր գործիքները աշխատում են և ունենում են արդյունք, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր վարած քաղաքականության արդյունավետության մասին»,- նշեց նա: 

  • Կիսվել: