Շահառուների թիվն ավելանում է. Անդրեասյանը՝ միջազգային փառատոներում հաջողություններ ունեցած մշակութային գործիչներին պարգևատրելու մասին
Երկարատև քննարկումներից հետո նախորդ տարի արդեն գործարկել ենք և այժմ տվել ենք հնարավորություն մեր մշակույթի ոլորտի այն գործիչներին, այն արվեստագետներին, որոնք հաղթանակներ կունենան միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում, ամսական մինչև 800 հազար դրամ խրախուսում ստանալ: Այս մասին այսօր քաղաքացիների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Նախորդ տարի ունեցել ենք առաջին շահառուները: Այս տարի շահառուների թիվը մեծ տեմպով ավելանում է, սա նույնպես ցույց է տալիս, որ այս բոլոր գործիքները աշխատում են և ունենում են արդյունք, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր վարած քաղաքականության արդյունավետության մասին»: