ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շաբաթական չորս չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

Շաբաթական չորս չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն, հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Այս մասին  ասված է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: