հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը. Արարատ Միրզոյան

Սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

ԱԺ նախագահը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Պայթունից ավերվել են շենք, շինություններ։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

  • Կիսվել: