Սեւքարի բուժքրոջը մեկուսացրել են կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով
Տավուշի մարզի Սեւքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։ Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը աշխատում է ամբուլատորիայում։
«ց»,- ասաց նա։
Գյուղապետը հայտնեց նաեւ, որ նույն դեպքի առնչվող եւս մեկ բնակիչ է մեկուսացվել Սեւքարից։ Նա 43-ամյա տղամարդ է, որը նույնպես այցելել է բանկ եւ շփում է ունեցել վարակված աշխատակցի հետ․«Թուղթ է փոխանցել, դուրս եկել»։