երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սևանում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Սևանում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան- Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները և պարեկները օգնել են 24-ամյա վարորդ Հրաչիկ Օհանյանին մեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

  • Կիսվել: