չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սևանի թերակղզի մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների երթուղին փոխվել է

Սևանի թերակղզի մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների երթուղին փոխվել է

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ 2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված շրջադարձի տեղով։ Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև։ Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, այսօրվանից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։

 

 

  • Կիսվել: