կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: