շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ 2021 թ. սեպտեմբերի 13-19-ը:
 
՛՛Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.57մ (19.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։
 
 Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.241մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 224.508մլն. մ³:
 
 Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.960մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ՝ 138.297 մլն. մ³՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: