երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.276 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 18-ը ներառյալ՝ 68.448 մլն.մ³:

  • Կիսվել: