շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սևան Ստարտափ Սամմիթ 2021». հայտարարվել են միջոցառման ամսաթվերը

«Սևան Ստարտափ Սամմիթ 2021». հայտարարվել են միջոցառման ամսաթվերը

Հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ամենամեծ և ամենասպասված միջոցառումը՝  ամենամյա վրանային բիզնես ֆորումը այս ամառ կկայանա հուլիսի 25-31-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին և ստարտափերներին մեկ վայրում` Սևանի ափին։

Սամմիթի գլխավոր նպատակը տարբերվող բիզնես միջավայրի ստեղծումն է, այն մարդկանց համար, ովքեր ձգտում են նորարարության` դրանով նպաստելով նրանց մտահաղացումների առաջխաղացմանը։ Միավորելով ստարտափներին, ներդրողներին և մենթորներին մեկ հարկի տակ ոչ ֆորմալ պայմաններում՝ սամմիթը դառնում է գործնական հարաբերությունների զարգացման աննախադեպ միջավայր։

Այս տարի նույնպես սամմիթի մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու գործարար աշխարհին վերաբերող ամենատարբեր քննարկումներին, դասախոսություններին և, իհարկե, խարույկի շուրջ անցկացվող ոչ ֆորմալ զրույցներին (CampFire talks)։ Միջոցառման մասնակից ստարտափերների համար կմշակվեն մի քանի կրթական ծրագրեր՝ միջազգային տարբեր հեղինակավոր ընկերությունների և էքսպերտների ներգրավմամբ։

Սևան Ստարտափ Սամմիթ 2021-ի բոլոր ձևաչափերով մասնակցության դիմում-հայտերը բաց են մայիսի 1-ից և տեղադրված են ընկերության կայքում։

Սիսայդ Ստարտափ Սամմիթ ընկերություն բոլոր միջոցառումները այդ թվում և SSS2020-ը չկայացան COVID-19 համավարակի պատճառով: Այս տեսանկյունից կազմակերպիչները վստահ են, որ SSS21-ը կլինի շրջադարձային միջոցառում և նշում են, որ մեծ պատասխանատվությամբ ամեն ինչ կանեն սպասելիքները գերազանցելու և բացը լրացնելու համար։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2019-ը հյուրընկալել է շուրջ 10.000 մասնակից աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանակում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլարը։

  • Կիսվել: