շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Սևան ստարտափ սամիթ»-ը պետություն-մասնավոր համագործակցության ցայտուն օրինակներից է. ԲՏԱ փոխնախարար

«Սևան ստարտափ սամիթ»-ը պետություն-մասնավոր համագործակցության ցայտուն օրինակներից է. ԲՏԱ փոխնախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  հուլիսի 24-ին  մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2025»-ի շրջանակում տեղի ունեցած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համայնքի ամենամսյա հանդիպում-հավաքին՝ «միթափ»-ին։
 
Հանդես գալով բացման խոսքով՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից մեկն է «Սևան ստարտափ սամիթ»-ը։
 
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության քաղաքականությանը, այդ ուղղությամբ իրականացվող  նպատակային ծրագրերին, որոնց թվում է «Սևան ստարտափ սամիթ 2025»-ը։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է նաև, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է Հայաստանի  տեխնոլոգիական  էկոհամակարգի զարգացմանը, Հայաստանը որպես տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելով տարածաշրջանում։
 
Մասնակիցներին ողջունել են նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, այլք։
 
ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հուլիսի 20-26-ն անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2025»-ը ևս մեկ քայլ է՝ ուղղված հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, նրանց ներուժը մեր երկրի տնտեսության առաջընթացին ուղղելուն։
 

  • Կիսվել: