երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անի Կ.-ն իր վարած Nissan Juke մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Հրշեջ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները շրջել են ավտոմեքենան, որը քարշակի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր:Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում  նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: