երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
«Սևան» ազգային պարկի Դարանակ տեղամասում իրականացվել են անտառտնկման աշխատանքներ

«Սևան» ազգային պարկի Դարանակ տեղամասում իրականացվել են անտառտնկման աշխատանքներ

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել է շուրջ 10 000 տնկի։

Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու և ակացիայի տնկիներ։

Այս ծառատունկը նաև ազգային պարկի տարածքում սոճիների չորացման դեմ համալիր պայքարի շրջանակում է։

Возможно, это изображение ростки и трава

Возможно, это изображение трава

Возможно, это изображение трава

  • Կիսվել: