երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սև արագիլը կազդուրվում է

Սև արագիլը կազդուրվում է

Հայաստանում շատ քիչ պատահող կարմիրգրքյան սև արագիլը, որին սեպտեմբերի 21- ին Երևան բուժվելու էին բերել "Արփի լիճ" ազգային պարկի հարակից շրջանից, լավանում է։

"Էկո-մեդիա" բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողական ցանցին փոխանցել են համապատասխան տեսագրություն։

«Երիտասարդ արագիլը բավականին լավ է իրեն զգում, իսկ վիրավոր թևը արդեն աշխատում է։ Հույս կա, որ ոսկրային վնասվածքը թռչողունակության վրա չի ազդել և լիովին ապաքինվելուց հետո արագիլին կկարողանանք վերադարձնել բնություն», - ասաց արագիլի խնամքը ստանձնած "Զօօ ֆաունա ԱՐՏ" էկզոտիկ կենդանիների կարանտինային և վերականգնողական կենտրոնի հիմնադիր՝ Արթուր Խաչատրյանը։

Սև ԱՐԱԳԻԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 6 ԶՈՒՅԳ ԿԱ, Տավուշում, Արագածոտնում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում։ Եվ նրանցից մեկ զույգը բնադրվում է հենց "Արփի լիճ" ազգային պարկի տարածքում։

Հազվադեպ թռչունի կազդուրման պրոցեսը վերահսկվում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Տեսչական մարմնի Շիրակի մարզի բաժինը հետաքննություն էր սկսել արագիլին վնասած (հավանական է արագիլը հրազենային վնասվածք էր ստացել) հավանական մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ։

Նարինե Կիրակոսյան

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: