չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Հունիսի 11-ին, ժամը 18։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն և ետ վերադարձրել բույն։

  • Կիսվել: