կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը Լարս Հենզելի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումը Արցախի հարցի շուրջ

Սերժ Սարգսյանը Լարս Հենզելի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումը Արցախի հարցի շուրջ

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։

Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։

Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար։

  • Կիսվել: