շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է

«Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատ վայր դնելու վերաբերյալ։ Այս առնչությամբ նա հայտարարություն էր տարածել։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Դեռևս հայտնի չէ՝ կվերցնի վերջինս իր մանդատը, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին հետո միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Նա նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։

  • Կիսվել: