Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող՝ Հայրենիքի փրկության շարժման վրան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին հյուրընկալվել է «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում, որտեղ գտնվում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, գրում է news.am-ը:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնողները դեռ նախորդ տարվանից վրան են տեղադրել Հանրապետության Հրապարակում եւ ամեն օր հերթապահություն են իրականացնում:
ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել այս այցից եւ գրել. «ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող Հայրենիքի փրկության շարժման վրան»: