ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրենին

Սերգեյ Սմբատյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրենին

Ես միանում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Նա հրապարակել է բարի կամքի դեսպանների հայտարարությունը և նշել. ՛՛ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ է արվում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք վայրագությունների զոհեր։

Կոչ է արվում նաև օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները, ապահովել բոլոր մանուկների անվտանգ կյանքը՝ զերծ հոգեբանական ցնցումներից և տառապանքներից՛՛:

 

  • Կիսվել: