շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սեպտեմբերի 2-ին ընդառաջ. Ալեն Սիմոնյանն Արցախ մեկնելու փոխարեն արտերկրում կլինի. «Հրապարակ»

Սեպտեմբերի 2-ին ընդառաջ. Ալեն Սիմոնյանն Արցախ մեկնելու փոխարեն արտերկրում կլինի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաեւ ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։

Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: