չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին

Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ՍԴ նախագահը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը։ Արման Դիլանյանը ներկայացրել է վերջին տարիներին համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը՝ նշելով դրանց էական նշանակությունը Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում։

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՍԴ Նախագահին՝ ԵՄ-ի հետ Բարձր դատարանի արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու համագործակցության շարունակականությունն ու էլ ավելի ամրապնդելու երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները։

Возможно, это изображение 3 человека, люди учатся, отдел новостей и текст

Возможно, это изображение 3 человека

  • Կիսվել: