ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելու մասին

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելու մասին

Այս պահին Սահմանադրական դատարանում շարունակվում է աշխատակարգային նիստը, որի ընթացքում ՍԴ նախագահ ու փոխնախագահ պետք է ընտրեն:

Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելուն.

«Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանմանը։ Ամենակարևոր հարցադրումը եղել է այն, որ բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է կարողանան լուսաբանել: Առաջարկը եղել է այն, որ հնարավորությունը պետք է տալ բոլորին:

Եթե նման որոշում կայացվեր նիստն այլ վայրում պետք է տեղի ունենար, որպեսզի բոլոր լրատվամիջոցները կարողանան լուսաբանել:

Այս հարցադրումներից հետո պարոն Գրիգորյանը հասկացավ, որ խնդիր կա, դրա համար իր առաջարկությունը ետ վերցրեց»:

  • Կիսվել: