ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Սցենարը շատ դառն է ընթանում․ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար

Սցենարը շատ դառն է ընթանում․ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար

Հայաստանի վերակենդանացման բաժանմունքները եւ հիվանդանոցները միջազգային բոլոր նորմերին համապասխան հագեցած են ե՛ւ դեղանյութերով, ե՛ւ սարքավորումներով։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը:

Նա նշեց. «Սցենարը շատ դառն է ընթանում։ Ես մինչեւ հիմա ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել որեւէ պացիենտի հարազատի հետ զրուցելու կամ գոնե ցավակցելու, որովհետեւ մենք փակ գոտում ենք աշխատում ու ամեն անգամ այն հնարավորությունը չենք կարողանում ունենալ։ Ստիպված ենք լինում դա անել օնլայն տարբերակով, հեռախոսների միջոցով, ինչի ժամանակն ուղղակի չի լինում»:

  • Կիսվել: