ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 9-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի Պարույր Սևակի փողոցում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Պ․ Սևակի փողոցում այրվում է ավտոտնակ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:12-ին, մարել` 15:25-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ներսում` կենցաղային իրեր (մոտ 30 քմ) և մոտակայքում` եղեգնուտ (մոտ 200 քմ):

 

  • Կիսվել: