երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Արաբկիրի և Դավթաշենի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid-19-ի կանխարգելմանը, իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսվարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում:
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

  • Կիսվել: