ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու սուպերմարկետում խախտումներ է նկատել

ՍԱՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու սուպերմարկետում խախտումներ է նկատել

ՍԱՏՄ տեսուչները ուրբաթ օրը երեկոյան՝ 08․10․2021թ, շարունակել են Covid19-ի տարածման կանխարգելմանն ուղղված անակնկալ ստուգայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, ևս երկու սուպերմարկետում նկատվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

  • Կիսվել: