ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին

ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին, որն այս տարի անցկացվում է հիբրիդային՝ առկա և առցանց տարբերակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ցամաքային և ջրային կենդանիների առողջության համատեքստում՝ նստաշրջանի պատվիրակները քննարկում են հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումների, հակաբիոտիկների դիմադրողականության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, կենդանի կենդանիների և կենդանական ծագման մթերքների, կերերի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։

«Առանց այս կազմակերպությանը մեր երկրի անդամակցության հնարավոր չի լինի կենդանական ծագման մթերքների արտահանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: