ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը խախտումների նվազման միտում են արձանագրում

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը խախտումների նվազման միտում են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմանկանում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների կամ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության դեպքեր գրեթե չեն հանդիպում:

Նախորդ օրերին հայտնաբերված թերացումների հիմքով՝ այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների՝ խանութների, հանրային սննդի օբյեկտների, հացի և հրուշակեղենի արտադրությունների, գործունեությունը:

Լայնամասշտաբ ստուգայցերն ու անակնկալ շրջայցերը շարունակվելու են:

  • Կիսվել: