շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԵԱ-ի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14,000 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե (նժույգ-թափեր)։

 

  • Կիսվել: