Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան ԱԺ-ի ձևավորման չի եղել, պատճառը հայացքների հակադրությունն է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Արդեն 16 նիստ է՝ Ազգային ժողովը քննարկում է Ազգային ժողովի ձևավորման հարցերը։ Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան Ազգային ժողովի ձևավորման չի եղել, պատճառը մեկն է՝ կռիվը, հակադրությունները հայացքների, որ ունենք մենք։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանը աշխատելու է, պայքարելու է իր խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչ պատասխանատվությամբ ենք մենք վերաբերվում ձեր վստահությանը, այն վստահությանը, որ դուք տվել եք մեզ, և մենք իրագործելու ենք այն ծրագրերը, որ ձեզ խոսք ենք տվել:
Շնորհակալ ենք բոլորիցդ: Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, ևս 16 օր անընդմեջ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ուժեղ Հայաստան լինելու է: Ուժեղ Հայաստան լինելու է»,-նշել է նա։



