շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել. «Հրապարակ»

Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել. «Հրապարակ»

«ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Մի քանի օր առաջ Միքայելյանը վիրավորվել էր ռազմաճակատում, երեկ երկրորդ վիրահատությունն է տարել, սակայն բժիշկներին չի հաջողվել մարմնի մեջ եղած բեկորներն ամբողջությամբ հանել: Ինքը՝ Սասուն Միքայելյանը, անգամ հումոր է անում․ «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: