ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սասուն Միքայելյանի հարվածը թույլ էր, ամենաուժեղը Ղալումյանի հարվածն էր. Մարուքյանը՝ այսօրվա միջադեպի մասին

Սասուն Միքայելյանի հարվածը թույլ էր, ամենաուժեղը Ղալումյանի հարվածն էր. Մարուքյանը՝ այսօրվա միջադեպի մասին

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ ուղղակի կուսակցական լիդեր, ինչը մենք ունեցել ենք նախկինում, նա հավասարեցրեց իր դերակատարումը, իր ամակը ջուրը լցրեց: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթեում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի այսօրվա միջադեպին:

Մարուքյանը պատմեց. ՛՛Ես պարոն Թունյանին ասում էի, որ ՛՛սրիկա՛՛ ու նման բառեր չօգտագործի, որովհետև լարվածություն է առաջացնում: Էդ պահին Սասուն Միքայելյանն ասաց՝ պարոն Մարուքյան… Ու իմ ականջը ծակեց հոպար բառը, որը գոռում էր Միքայելյանը՝ հունից դուրս եկած:

Ես ասացի՝ հոպար չեմ: Սասուն Միքայելյանը սեղանից շիշը վերցրեց, ասում են՝ կարող է՝ ուզում էր ջուր խմել, բայց վերցնում էր, որ վրաս շպրտի, Անդրանիկ Քոչարյանը ձեռքից վերցրեց:

Հետո լսեցի՝ գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ, և ես ասում էի՝ մի ասա, թույլ չեմ տալու՝ այս ձևով մեզ հետ խոսել:

Միքայելյանը տեղից վեր կացավ, սկսեց առաջ գալ, ես էլ տեսա, որ մարտական գնում է առաջ, ես էլ գնացի, չէի ուզում, որ ամբիոնի մոտ ինձ մոտենա, չէի մտածում, որ կխփի, կարող է՝ հրեր-գցեր:

Իջա, որ ձեռքերը պահեմ, թույլ չտամ, ասեմ՝ Սասուն ջան, Միքայելյան ջան, մի արա, բայց ջանի տեղ չէր մնացել:

Եթե զգայի, որ ինձ խփելու է, շատ հեշտ կարող էի թևը պահել, բայց չէի պակերացնում: Սասուն Միքայելյանը խփեց, որից հետո պատգամավորները մտան մեզ ազատելու, ոտքով ես էլ խփեցի էդ ընթացքում, և Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց, երեսիս կպավ կեսը... Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, ես այդքան ուժեղ ցավ չեմ զգացել: Հետո էլ Ղալումյանը հարվածեց, որն ամենաուժեղ հարվածն էր:

Դրանից հետո բարձրացա ամբիոն, ասացի՝ ինչքան էլ խփեք, պիտի խոսեմ, հետո ընդմիջում հայտարարվեց՛՛:

Նա նշեց նաև, որ դրանից հետո Փաշինյանի հետ ևս քննարկել են միջադեպը: Մարուքյանն ասաց, որ իրենք որոշել են, որ իրենց խմբակցությունը քաղաքական գնահատական է պահանջելու այս ամենի համար:

՛՛Եթե Փաշինյանն այդ ընթացքում ասեր՝ դադարեցրեք, ինչ եք անում, կդադարեցնեին, բայց նա դա չարեց: Մարդիկ կան, ասում են՝ Փաշինյանն այդտեղ չէր. սուտ է՛՛,-ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: