հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոսից մինչև Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոսից մինչև Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 6-ին՝ ժամը 11։05-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պաճառով Թորոս բնակավայրից մինչև Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ժամը 10։35-ի դրությամբ, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: