ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սառը զենք կրելու կասկածանքով բաժին է բերվել 17-ամյա քաղաքացի (տեսանյութ)

Սառը զենք կրելու կասկածանքով բաժին է բերվել 17-ամյա քաղաքացի (տեսանյութ)

Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին են բերել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 17-ամյա մի բնակչի, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և գաղտնի փականով դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:ա

  • Կիսվել: