Սարսափելի վթարից փրկված 15-ամյա երեխայի վիճակը բավարար է
Մարտի 14-ին Արագածոտնի մարզում ողբերգական վթարից փրկված 15-ամյա տղայի վիճակը բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել: Այս մասին հայտնել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Գրում է NEWS.am-ը։
Նա նշեց, որ պատանին կոնքի ոսկորի կոտրվածք ուներ ու շոկային վիճակում էր գտնվում, իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին խոշոր եւ ողբերգական վթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Մեքենայում գտնվող 5 անչափահասներից 4-ը մահացել էին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․