ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Սարդարապատ գյուղի խաչի մոտ բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության Mercedes-ն ու մեկ այլ Mercedes. կա վիրավոր

Սարդարապատ գյուղի խաչի մոտ բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության Mercedes-ն ու մեկ այլ Mercedes. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ Խաչի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Մարտիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 44-ամյա Վարդան Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդան Վ.-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Սիրան Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարտիկ Հ.-ի վարած Mercedes-ը պատկանում է «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ին: 

  • Կիսվել: