ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Մայիսի 15-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Սարդարապատի 32-ամյա բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։

Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորեղբորը։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: