ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սանոսյանը ծանոթացել է ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին

Սանոսյանը ծանոթացել է ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 /6.2կմ/ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին։

Աշխատանքներն իրականացնում է «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ն: Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 943.9 մլն. դրամ: Խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտը ամբողջովին տեղադրված է։

Աշխատանքները վերսկսել են և կավարտվեն 2022թ։

  • Կիսվել: